Այսօրվա մամուլի ասուլիսում հանրահայտ ֆրանսիացի դերասան և ՌԴ քաղաքացի Ժերար Դեպարդյեն ասել է, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի նման առաջնորդի կարիք ունի: «Ես Պուտինի հետ ընկերներական հարաբերություններ ունեմ, ինքը շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի առաջնորդ է անհրաժեշտ Ռուսաստանին», – ասել է դերասանը «Ռասպուտին» ֆիլմի ցուցադրությունից հետո: Նշենք, որ Դեպարդյեն կինոնկարում խաղում է գլխավոր դերը:
Նա խոստովանել է, որ Պուտինը կարդացել է ֆիլմի սցենարը և հավանություն տվել դրան:
Նյութի աղբյուր՝ http://n-idea.am/news.php?id=32862
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



