Վախից առաջանում են մի շարք հիվանդություններ։ Վախի ազդեցությամբ առաջացած հիվանդությունը կարող է ուղեկցել ամբողջ կյանքում։ Երբ վախը տարածվելով ստանում է սոցիալական բնույթ, ապա ձևավորում վախի մթնոլորտ։ Վախը հաղթահարվում և բուժվում է հավատով։ Հավատը վախի հակադարձ ուժն է։ Հավատացողը մարտի է բռնվում։ Վախեցողը փախչում է մարտից։ Հավատացողը առաջ է գնում, վախեցողը՝ հետ։ Հավատացողի բաժինը հաղթանակն է, վախեցողինը՝ փրկությունը։ Հավատացողն ունի բարեկամ, վախեցողը՝ թշնամի և ավելի մեծ թշնամի։ Հավատացողը սիրում է, վախեցողը՝ պաշտպանվում։ Վախը ի մահ հիվանդություն է։ Հավատի կայծը կարող է բուժել անբուժելի համարվող հիվանդությունը։ Վախի բացիլը կարող է ծանր հիվանդության վերածել առողջական չնչին խնդիրը։ Հավատացողի մեջ կա կյանք, վախեցողի մեջ՝ դող։ Հավատացողն ապրում է միչև վերջին շունչը, վախեցողը՝ մեռնում է շատ ավելի շուտ։ Վախը վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է նույնիսկ հայացքով։ Վարակը կարող է տարածվել որպես դատարկ կաղապար, առանց վախի պատճառի մասին տեղեկության։ Վախի ազդեցությամբ խախտվում են որոշ գեղձերի ֆունկցիաները, ինչն առաջացնում է ընդհանուր տագնապ օրգանիզմում։ Թույլ օրգանիզմում տագնապն առաջացնում է խուճապ, որի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը։ Երբ նյութափոխանակության խանգարմամբ գոյացած թույները արյան միջով բարձրանում են ուղեղ, ապա ուղեղի բարակ թաղանթով բջիջիները ճաքում են և առաջանում են ֆոբիաներ։ Վախը փոխադարձ է, ինչպես սերը կամ վստահությունը։ Ինչքան վախենում ես թշնամուց, նույնքան նա վախենում է քեզնից։ Եթե չես վախենում ընկնելուց, ապա ընկնելու հավանականությունը ձգտում է զրոյի։

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել