
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի մոմավառությունից հետո հավաքված քաղաքացիները փորձեցին շարժվել Ավան վարչական շրջան, որտեղ գտնվում է Ռուբեն Հայրապետյանի տունը: Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների տեղաշարժը, փակել են ճանապարհը եւ արգելեցին առաջ շարժվել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթը եւ ակցիան անօրինական են, եւ իրենք թույլ չեն տա, որպեսզի քաղաքացիները առաջ շարժվեն:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/140846/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



