Ուզում եմ խոսել օր-օրի փչացող երիտասարդության մասին:
Ինձ թվում է բոլորսել մեր շուրջը նայելով ամեն օր տեսնում ենք երիտասարդների ովքեր իրենց կյանքի հիմնասյուն են դարձրել քիչ թե շատ պաշտոն և իշխանություն ունեցող մարդկանց կներեք արտահայտությանս շոպլիկանալն ու հետույք մտնելը,այս տիպի երիտասարդնեը ցավոք սրտի շատ են մեր շրջապատում:
Կա նաև երիտասարդների մի խումբ ,որի համար կյանքը իսկական առնետավազք է,այս տիպի երիտասարդները ամեն հարմար առիթը օգտագործում են իրենց շրջապատում եղած շնորհալիների ու իրենցից ավելի խելացիների ոտքի տակ փորել:
Ի ուրախություն մեզ և ի դժբախտություն արդեն իսկ այդ նեխած երիտասարդների մեր հասարակության մեջ ապրում է նաև մի այնպիսի երիտասարդների զանգված,որոնց համար կյանքը բոլորի կյանքն է,այս տիպի երիտասարդները կրում են ամեն զրկանքներ,բայց չեն կորցնում իրենց իսկական դեմքը երբեք չեն դառնում խամաճիկ հանցագործների ու կասկածելի իշխանավորների ձեռքին,նրանք ունեն իրենց գաղափարը ունեն իրենց տեսակետը և երբեք չեն օգտվում հայտնի տեղական իշխանական արտադրության օճառներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել