2008-ի Մարտի 1-ից հետո իրեն ընդդիմադիր համարող ցանկացած մարդ ու քաղաքական գործիչ (համենայն դեպս հրապարակայնորեն) չէր կասկածում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը: Ավելի ճիշտ` բոլորը վստահություն էին հայտնում, որ արտահերթ ընտրությունների անցկացումը անխուսափելի ա: Ոմանք դա տեսնում էին բացառապես հնարավոր հեղափոխության ճանապարհով:
Ու հիմա ներկայիս խոսակցություններն ու հայտարարությունները համեմատեք այն ժամանակվա հետ: Բացարձակապես ոչ ոք չի խոսում արտահերթ ընտրությունների մասին: Բոլորը խոսում են 2018թ.-ի հնարավոր առաջադրումների մասին: Իսկ հեղափոխություն պահանջողների ու նրանց ներկայիս վարքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ ա: Երևի իրանք էլ են արդեն արտագաղթել, կամ արտագաղթելու ճանապարհին են:

հ.գ. Մեր ազգը արժանի ա ոչ միայն սեփական իշխանություններին, այլև ընդդիմություններին, մտավորականներին ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել