Բաբաջանյան փողոցի վրա՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցավ բախում ոստիկանության աշխատակիցների և «Վահե Ավետյան» շարժման ակտիվիստների միջև: Ակտիվիստները փորձում էին շարունակել իրենց երթը դեպի Ավանի կենտրոն՝ անցնելով Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտով, սակայն ոստիկանությունը՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փակել է ակտիվիստների ճանապարհը՝ թույլ չտալով նրանց տեղաշարժը:
«Օսիպյան, մարդասպան, Օսիպյան, սրիկա» վանկարկումներով ակտիվիստները փորձում են պարտադրել ոստիկանությանը բացել ճանապարհը: 
Վալերի Օսիպյանը բանակցություններ վարեց Լարիսա Ալավերդյանի և Գարեգին Չուգասզյանի հետ՝ փորձելով բացատրել, որ նրանց երթը արտոնված չէ՝ չնայած արարողությունը ծրագրված էր 15 օր առաջ: 
«Ոստիկան, սրիկա» վանկարկումներով ակտիվիստ Վարդգես Գասպարին փորձում էր կանգնեցնել ոստիկաններին: 
Այս պահին ակտիվիստների երթը շարժվում է դեպի «Հարսնաքար»: Քաղաքացիական հագուստով անձինք հանել են հուշաքարը: Ակտիվիստները պահանջում են բացել Բաբաջանյան փողոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել