Ամռանը մարզվելու ու գեղեցիկ կազմվածքը ցուցադրելու իսկական ժամանակն է: Որպեսզի և՛ հագուստով, և՛ լողազգեստով լավ տեսք ունենաք, անհրաժեշտ է ակտիվորեն մարզվել: Առաջարկում ենք ամռանը մարզվելու մի քանի տարբերակ:

Չմուշկ

Չմուշկներով սահելն օգնում է ոտքերի ու հետույքի մկանների ամրացմանը: Բացի այդ, սահելու ընացքում աշխատում են ոչ միայն ոտքերը, այլև՝ ողջ մարմինը: Այն նաև հնարավորույթուն է տալիս մի քանի սանտիմետրով բարակացնել իրանը: 

Վազք

Ամենապարզ միջոցներից մեկը առավոտյան կամ երեկոյան վազքն է: Վազքի ժամանակ աշխատում են մարմնի գրեթե բոլոր մկանները: Այն հատկապես խորհուրդ է տրվում ոտքերի հատվածում խնդիր ունեցողներին: Այն կօգնի ազատվել կոնքերի հատվածում ճարպից, ցելյուլիտից, ոտքերն ավելի սլացիկ կդառնան: 

Լողափի վոլեյբոլ

Սա հնարավորույթուն է տալիս միաժամանակ նիհարել, արևայրուք ստանալ ու հաճելի ժամանակ անցկացնել: Խաղի ընթացքում չեք հասցնի նկարտել, թե ինչպես կորցրեցիք ավելորդ կալորիան ու մաշկը գեղեցիկ գույն ստացավ: 
Հեծանիվ վարել

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հեծանիվ վարելու շնորհիվ, այն էլ մեկ ժամով, Դուք կնիհարեք և մարմինը գեղեցիկ կլինի: Այն հատկապես օգտակար է ոտքերի մկանները մարզելու համար: 

Լող

Ջրային պրոցեդուրաները ոչ միայն օգնում են մարզել մկանները, այլև ունենալ գեղեցիկ կեցվածք, առողջ ու առաձգական մաշկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել