Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Ռյազան քաղաքում հուղարկավորվել է «օրենքով գող» Վալերի Միտինը, ով քրեական աշխարհում հայտնի է Մոտիլ մականունով: Նրա դին հայրենի քաղաք է տեղափոխվել Բաշկրտաստանից, որտեղ նա 7-ամյա պատիժ էր կրում Մոսկվայում 2010 թ.-ին «1000 միլ» ակումբի մոտ իրականացրած սպանության համար:
Գինովցած Մոտիլին ակումբից դուրս գալու պահին նկատողություն էին արել 2 երիտասարդներ, որոնց «օրենքով գողը» դանակահարել էր, ինչի հետևանքով 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր, իսկ նրա 25-ամյա ընկերը կրծքավանդակի հատվածում բազմաթիվ վերքերով տեղափոխվել էր հիվանդանոց:
Միտինը մահացել է 64 տարեկան հասակում` Ուֆա քաղաքի բանտում երակների խցանման պատճառով:
Նշենք, որ «օրենքով գողը» ընդհանուր առմամբ ունի 8 դատվածություն և մոտ 40 տարի անցկացրել է տարբեր բանտերում և կալանավայրերում:
Մոտիլը «օրենքով գող» է կարգվել դեռևս 1980 թ.-ին` Նովոչերկասկի բանտում, այլ քրեական հեղինակությունների` Շաքրոյի, Արտյուշայի և Զուլֆիգարի ներկայությամբ:
Միտինը համարվում էր քրեական աշխարհում «սլավոնական» թևը ներկայանցնող «օրենքով գող», ով սերտ կապեր էր պաշտպանում Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի հետ:
Այս պահի դրությամբ Մոտիլը Ռյազան քաղաքը ներկայացնող միակ «օրենքով գողն» էր:



