Ամերիկյան հեռուստաալիքներից մեկով` Կալիֆորնիայի abc հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված տեսախցիկ» հաղորդման թիրախներից մեկը դարձել է Լոս Անջելեսում ապրող մի հայ: Իբրև հագուստի քիմիական մաքրման աշխատող հանդես եկող դերասանը ձև է տալիս, թե հաճախորդի գրպանից գտնում է գումար և որոշում է այն պահել իրեն: Հայ հաճախորդը զայրանում է այդ փաստից ու սկսում է կռվի բռնվել քիմմաքրման աշխատակցի հետ` ասելով` «Give Me My Money, Ara!»: Երբ դերասանը շատ է  «խաղում» հայի հոգու հետ, վերջինս սկսում է նաև հայհոյել. հեռուստաընկերությունում անգլերեն հայհոյանքները խլացնում են սուլոցով, սակայն` չհասկանալով հայերեն հայհոյանքները` դրանք չեն մոնտաժվում ու հայտնվում են նաև եթերում, ապա նաև` համացանցում: Մեր կողմից ներողություն ենք խնդրում տեսանյութում առկա հայերեն հայհոյանքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել