Այսօր հատուկ երթեւեկել եմ թիվ 1 երթուղին սպասարկող ավտոբուսով, որ մինչեւ ամսի 30-ը անվճար է: Հիմա կիսվեմ տպավորություններովս...
1. Գյումրեցիք գնահատել են արժանապատիվ երթեւեկելու հնարավորությունն ու շատ գոհ են չինական ավտոբուսներից
2. Թիվ 20 եւ թիվ 22 երթուղու գազելների վարորդները, պարզվում է, արդեն 3-րդ օրն է` մուննաթ-զուննաթ են գալիս ավտոբուսի վարորդների վրա: Ինքս անձամբ ականատես եւ ականջալուր եղա այդ տեսարանին Պ. Սեւակ փողոցի կանգառում:
3. Մարդիկ սկսել են սովորել օրինական կանգառների տեղը, թեպետ շարունակում են կանգառից դուրս կանգառ պահանջել:
4. Ավտոբուսի վարորդները չեն ծխում, ավտոբուսում այլանդակ երաժշտություն չի լսվում:
5. Նախորդ 2 օրերին ավտոբուսներն այնքան լիքն են եղել, որ վարորդներից մեկը չի դիմացել ու հորդորել է գյումրեցիներին, թե. «Ըսին` ձրի է, չըսին` բեզռազմեր է, քիչմ քիչ լցվեք...:)»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրի են բերվել մի քանի նոր չինական արտադրության ավտոբուսներ, որոնց թիվը Գյումրու քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում ավելացնել ևս 60-ից 70-ով: (BlogNews) 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել