
Այսօր՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Ասատրյանը, վարելով Opel մակնիշի 35 ՏV 423 համարանիշի ավտոմեքենան, Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա հետ եղած 2 անչափահաս երեխաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նշված ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջն ու 2 երեխաներին տեղափոխել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Ներսես Գրիգորյանի գլխավորությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-06-29-shamshyan-acident.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել