Այսօր՝ հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխան գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Միշա Գաբոյանի հարազատները, մտերիմներն ու ընկերնեը, ովքեր երեկ մասնացկել էին նրա թաղմանը, իսկ այսօր տեղի է ունենալու «յոթն ու քառասունքը»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պատճառներով տան պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ մի քանի հոգի կոտրվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել