
Այս աշխարհում, որը լի է պատերազմներով, միտինգներով, քաղաքական հեղափոխություններով, շատ կարևոր է մնալ մարդ և կարողանալ օգնել մարդկանց դժվար պահերին: Հաճախ բարի բան անելը այդքան էլ դժվար չէ, բայց շատ մարդիկ ձևացնում են, թե ոչինչ չեն տեսնում, չնայած շատ լավ գիտեն, որ կարող էին օգնել: Սակայն նույնիսկ ամենափոքր բարի քայլը կբերեր ավելի շատ սեր և ուրախություն, քան բոլոր գանձերն աշխարհի:
Հենց այդպիսի պատմություններն են մնում կադրից դուրս, սակայն հենց նրանց շնորհիվ ենք մենք նորից հավատում մարդկությանը, նրանց սրտերի և հոգիների ազնվությանը:
Դոբրի պապիկը
98-ամյա մուրացիկ պապիկը` Դոբրի անունով, Բուլղարիայի Բաիլավո գյուզից է, նա կրում է ցնցոտիներ և հին կաշվե կոշիկներ, հաճախ կանգնած է Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարի մոտ` Սոֆիայում: Ամեն օր նա վաղ արթնանում է և քայլում է 10 կմ իր գյուղից մինչև մայրաքաղաք: 2010 թվականին տաճարի մասին փաստագրական ֆիլմ նկարելու ժամանակ բուլղարական հեռուստաընկերություններից մեկի լրագրողը տաճարի արխիվներում մի ցնցող բացահայտում կատարեց: Անենաառատաձեռն նվիրատվությունը եկեղեցուն՝ 40,000 եվրո, կատարվել է ծեր մուրացկանի՝ Դոբրի պապիկի կողմից:
98-ամյա հավատացյալը չի կպնում այն գումարներին, որ նրան տալիս են: Նա ապրում է իր 100 եվրո թոշակով ամենամսյա, ինչպես նաև սննդի հաշվին, որը նրան տալիս են: Դոբրի պապիկը օգնում է նաև այլ մարդկանց: Օրինակ` նա վճարել էր մանկատան բոլոր կոմունալ ծախսերը, որը լույսի և ջերմության անջատման շեմին էր կանգնած: Նա նաև օգնում է անտուններին: Սակայն Դոբրի պապիկի բարի գործերից մենք շատ քիչ բաներ ենք իմանում, որովհետև նա երբեք դրանց մասին չի խոսում:
Երաժշտությունը լույս է
«KoЯn» ռոք խմբի մոսկովյան համերգի ժամանակ հանդիսատեսը ձեռքերի վրա էր բարձրացրել հաշմանդամ սայլակով երիտասարդ տղային և մոտեցրել բեմին, որպեսզի նա կարողանա ավելի լավ տեսնել իր կուռքերին:
Սուպերհերոսները
«Մենֆիս» ապակիներ լվացող ընկերության աշխատակիցները որոշեցին իրական տոն պարգևել Le Bonheur մանկական հիվանդանոցի երեխաներին: Երբ եկավ ժամանակը դրսից պատուհանները լվանալու, նրանք հագան սուպերհերոսների շորեր՝ Սարդ մարդու, Կապիտան Ամերիկայի և Բեթմենի: Ականատեսներից մեկի խոսքերով` երեխաներն ուղղակի ցնծում էին, երբ Սարդ Մարդը նրանց դրսից ձեռքով արեց:
Մասնագետները պնդում են, որ այսպիսի թերապիան շատ օգտակար է երեխաների համար, քանի որ շատ կարևոր է մոռանալ հիվանդությունների մասին և ուշադրությունը շեղել շատ ավելի հաճելի բաների ուղղությամբ:
Հերոսական արարք
Հրշեջը հենց նոր է դուրս բերել այս փոքրիկ կատվին այրվող տնից` վտանգելով իր սեփական կյանքը: Նա հագցրել է թթվածնային դիմակ, որպեսզի վերջինս կարողանա նորից նորմալ շնչել:
Լավ ոստիկանը
Նյու Յորքի ոստիկան Լարի Դեպիմոն հերթապահ էր Թայմզ Սքուերում, երբ նկատեց ծեր անտուն մարդուն, որը քնած էր կոշիկի խանութի դիմացի մայթեզրին: Նա խոսեց նրա հետ, իմացավ վերջինիս կոշիկի համարը, հեռացավ և որոշ ժամանակ հետո վերադարձավ նոր ձմեռային կոշիկները, մի զույգ գուլպան ձեռքին և օգնեց անտունին հագնվել: Այդ ամենը տեղի ունեցավ շերիֆի գրասենյակի դիմաց, և նրա աշխատակիցը այդ տեսարանը նկարահանեց բջջային հեռախոսով: Ոստիկանը տեղյակ չէր, որ ինչ-որ մեկը հետևում է իր գործողություններին, առավել ևս որ նկարում է: Նա ուղղակի օգնեց անտուն մարդում և շարունակեց իր հերթապահությունը: Վերադառնալով տուն` դեպքը լուսանկարած աղջիկը լուսանկարը և պատմությունը ուղարկեց Նյու Յորքի ոստիկանություն: Նրանք հաստատեցին ոստիկանի ինքնությունը և հրապարակեցին իրենց ֆեյսբուքյան էջում:
Ռիսկ
Այս երկու նորվեգացի տղաները պարզապես զբոսնում էին մոտակայքում, երբ հանկարծ լսեցին անհասկանալի ձայներ: Պարզվեց, որ իր անզգուշության պատճառով ջուրն է ընկել փոքրիկ գառնուկ: Բռնվելով քարերից և միմյանց պինդ պահելով` նրանք վտանգեցին իրենց սեփական կյանքը, որպեսզի փրկեն թշվառ կենդանուն:
Արժանի մրցակից
Սպոտսմենուհին օգնում է իր՝ ոտքը ոլորած մրցակցին հատել եզրագիծը:
Բարության դեպք
Ինչ որ մեկը որոշել էր բարություն անել` անծանոթի համար թողնելով գումար քաղցրավենիք գնելու համար:
Լավ հարևանը երևում է դժվարության պահին
Հազարավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրականության «Սինդի» փոթորիկից հետո: Նրանք, ովքեր ունեին էլեկտրականություն, դուրս էին հանել երկարացման լարերով դեպի փողոց, որպեզի մնացած մարդիկ կարողանան լիցքավորել և զանգահարել իրենց հարազատներին:
Չկա թշնամանք
Այս զինվորը երկարաժամյա հերթապահության մեջ էր: Տեսնելով հոգնած զինվորին` աֆղանցին նրան թեյ բերեց, որպեսզի փրկի ծարավից:
Քո 5 րոպեանոց փայլը ինչ-որ մեկի ողջ կյանքն արժե
Սերբական Պիրոտ քաղաքի շրջանավարտները հրաժարվեցին թանկարժեք զգեստներից և կոստյումներից իրենց ավարտական երեկույթի համար, որպեսզի փոխանցեն հավաքված գումարը կարիքավորներին: Ակցիայի շրջանակներում դպրոցականները և ուսուցիչները հավաքեցին 310.000 դինար, որոնք փոխանցվեցին ծանր հիվանդ երեխաներ ունեցող երեք ընտանիքի:
Ավարտական երեկույթի ավարտից հետո դպրոցականները դուրս եկան փողոց վերնաշապիկներով, որոնց վրա գրված էր` «Քո 5 րոպեանոց փայլը ինչ-որ մեկի ողջ կյանքն արժե»:
Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք
Տղամարդը փրկում է շներին լքված տնից Մանիլայի ջրհեղեղի ժամանակ:
Անվճար սնունդ
Subway-ը որոշեց բարի կամք դրսևորել և դրեց այսպիսի ցուցանակ: Բոլոր անտուն մարդիկ կարող են ստանալ իրենց ուտելիքը:
Քիմմաքրում աշխատանքի ընդունվելու համար
Քիմմաքրմամբ զբաղվող ընկերության պատին այսպիսի հայտարարություն էր փակցված: «Եթե դու գործազուրկ ես և մաքուր հանդերձանքի կարիք ունես հարցազրույցի համար, մենք կմաքրենք այն անվճար»:
Շնորհակալություն
Նկարում տղամարդը նվիրում է իր ոտնամանները մի աղքատ աղջկա Ռիո դե Ժանեյրոյից: Աղջիկը հուզմունքից լաց եղավ: