. | via TumblrԱռասպել սեքսի մասին №1: Որքան մեծ է քիթը, այնքան մեծ է տղամարդու առնանդամը

Ցավոք, գերմանացի ֆիզիոլոգները մեզ հիասթափեցնում են. նման օրինաչափություն չկա: Ամեն ինչ էրեկցիայի հետ է կապված, իսկ քթի չափսը ոչ մի կերպ չի ազդում: Իսկ հայ տղամարդիկ հպարտությունից արդեն քթերը վեր էին ցցում:

Առասպել սեքսի մասին №2: Միայն կանայք են ձևացնում, թե օրգազմ են ապրում

Իհարկե տղամարդկանց մոտ շատ ավելի դժվար է օրգազմի իմիտացիան, սակայն, այո, լինում են դեպքեր, երբ տղամարդիկ նույնպես ձևացնում են, թե օրգազմ են ապրում:

Առասպել սեքսի մասին №3: Չափսը կապ ունի

Այս պնդման հետ դժվար է չհամաձայնել: Չափսն իհարկե նշանակություն ունի… տղամարդու ինքնագնահատականի բարձրացման համար միայն, իսկ մնացածն արդեն երկրորդական է:

Առասպել սեքսի մասին №4: Գեղեցիկ մարդիկ ավելի լավ սեքս են ունենում

Սա ճիշտ է դեպքերի մի մասի համար միայն: Բանն այն է, որ գեղեցիկ կանայք, որպես կանոն, իրենց մարմնի հետ կատարյալ ներդաշնակության մեջ են: Այսպիսի ներդաշնակության արդյունքում ծնվում է որակյալ սեքս: Սակայն մյուս կանայք, որոնք բնավ մոդելային կառուցվածք չունեն, սակայն բարձր ինքնագնահատական ունեն, ոչնչով չեն զիջում մյուսներին:

Առասպել սեքսի մասին №5: Սեքսով զբաղվելու համար խելք պետք չէ

Իրականում պետք է: Սեքսի համար պետք է ինտելեկտի այն տեսակը, որը կոչվում է էմոցիոնալ: Այն կանայք, որոնք բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեն, այսինքն կարողանում են գնահատել և կառավարել իրենց և դիմացինի էմոցիաները, ավելի շատ օրգազմներ են ունենում, որովհետև ունակ են էրոտիկ թեմաներ երևակայել և կարողանում են կենտրոնանալ, թե ինչ է կատարվում «հիմա և այստեղ»:

Je te veux completementԱռասպել սեքսի մասին №6: Ճաղատներն ավելի լավն են անկողնում

Համարվում է, որ ճաղատ մարդկանց արյան մեջ ավելի շատ տեստոստերոն կա: Մեխանիկորեն դուրս է գալիս, որ սեռական ակտն այս տղամարդկանց մոտ ավելի երկար է տևում: Պարզվում է, որ լիբիդոյի համար պատասխանատու է ոչ միայն տեստոստերոնը: Դրա վրա ազդում են տրամադրությունը, ֆիզիկական վիճակն ու տղամարդու աշխատանքի տեսակը:

Առասպել սեքսի մասին №7: Ամուսնությունը կործանում է սեքսը

Ամուսնությունից հետո սեքսն իհարկե փոխվում է. այն ավելի հանգիստ է դառնում: Թող ամուսնական սեքսն այդքան էլ կրքոտ չէ, սակայն այն ազատում է հնարավոր ձախողման վախից:

Առասպել սեքսի մասին №8: Տղամարդկային սերմնահեղուկի քանակը սահմանափակ է

Իրականում նման սահմանափակություն չկա: Որպես ապացույց կարող ենք ասել, որ միջին վիճակագրական տղամարդն իր կյանքի ընթացքում արտադրում է մոտ 15 լիտր սերմնահեղուկ:

Առասպել սեքսի մասին №9: Տղամարդիկ ավելի սեռաքաղց են

Գերմանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական ցանկությունը կախված չէ սեռից: Այսպես, ամուսնական զույգերի 50%-ի մոտ ամուսնու և կնոջ սեռական ցանկությունները գրեթե հավասար չափի են եղել:

Առասպել սեքսի մասին №10: Լողասենյակում հնարավոր չէ հղիանալ

Սա պարզապես խաբկանք է: Իհարկե տաք ջրի տակ հաջողացնում են գոյատևել ոչ բոլոր սպերմատոզոիդները, սակայն, ճիշտն ասած, դրանք բոլորն անհրաժեշտ էլ չեն: 400 միլիոն փոքրիկներից կարող է գտնվել արագաշարժ ու ճարպիկ մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել