Հոլանդիայում է գտնվում Booking-ի եվրոպական գլխամասային գրասենյակը։ Միայն 7000 աշխատատեղ ունեն Ամստերդամում և որպես գլխամասային գրասենյակ բոլոր հարկերը մուծում են այստեղ։ Նույն կերպ՝ բազմաթիվ ամերիկյան և այլ աշխարհահռչակ կազմակերպություններ։

Իսկ գիտեք ինչպես են հոլանդացիները հասել սրան։ Նրանք պարզապես բանակցում են ամերիկյան ընկերությունների հետ և լավագույն հարկային պայմանները առաջարկում։ Արդյունքում այդ ընկերությունները որպես եվրոպական մասի իրենց գլխավոր գրասենյակի գործունեության վայր ընտրում են Հոլանդիան և ամբողջ հարկերի առյուծի բաժինը ստանում է այս երկիրը։

Նույնը մենք կարող ենք առաջարկել աշխարհին՝ ապահովելով ամենաարտոնյալ հարկային պայմանները ամբողջ Եվրասիական միության տարածքում և բոլորին քաշելով մեզ մոտ։ Շատ ընկերություններ, ինչպես օրինակ Քարֆուրն է, կարող են նույնիսկ իրենց ապրանքի արտադրությունը կազմակերպել Հայաստանում, այնուհետև առաքել ԵՏՄ-ի երկրներ։

Բացի արտոնյալ հարկային ռեժիմից՝ Արևմուտքի կազմակերպություններին կարող է գրավել այն, որ այժմ մենք կառուցում ենք կոռուպցիայից զերծ, օրենքի գերակայությամբ և շուտով՝ հուսով եմ նաև անկախ դատական համակարգով երկիր։ 
Այդպիսով մենք աշխարհին կարող ենք առաջարկել նախընտրելի հարկային ռեժիմ, կայունություն և կանխատեսելիություն, այլ կերպ ասած՝ հոգեհարազատ միջավայր, որտեղ իրենք օրենքով պաշտպանված են, թափանցիկ աշխատող կառավարման համակարգեր և այլն։
Այս ամենից բացի անհրաժեշտ է ունենալ տնտեսական թիմ, որն ի զորու է այս պայմանները ներկայացնել և բանակցել պոտենցիալ ներդրողների հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել