Հետաքրքիր ա, որ ոմանք, բացարձակապես չտիրապետելով խոհանոցային տեղեկատվությանը, պատեհ-անպատեհ «վերլուծաբանում» են ասենք էս կամ էն մարդու, էս կամ էն քաղաքական ուժի սրա-նրա հետ գործարքների դավադրությունների ու այլ զրթուզիբիլի մասին (խոսքս հե՛նց առաջին մակարդակում չգտնվողների մասին ա ու կապ չունի՝ որ ճամբարից ա). ասենք իմ՝ շարքային անդամիս հեռակա բարևն իմ, օրինակ, հանրապետական կուրսընկերոջը դիտում որպես ՀԱԿ-ի ու Սերժի գործարք, իսկ Դիսնեյի մուլտերի հանդեպ սերս՝ որպես Հայաստանի հանդեպ Սպիտակ տան դավադրություն Կոնգրեսի ձեռքերով և այլն, բայց մարդու՝ սեփական կամքով կամ գոնե ձեռքով Հանրապետական ցուցակում ընդգրկվելը տեսնելուց հետո, լրիվ մոռանում են իրանց «տելեպատիայի» վրա հիմնված ԱՆԱԼԻԶՆԵՐԸ, մոռանում վերլուծականության իրանց բոլոր նմանօրինակ «մեթոդները» ու անմեղսունակաբար հայտարարում, որ դա, դա, այ դա՛ հենց ՈՉ ՄԻ ԿԱՊ չունի գործարքների հետ, որ դա՛ ու մենակ դա՛, բացառության կարգով, մնացած բոլոր բոլորի՝ իմ հեռակա բերևի, Դիսնեյի մուլտերի ու Սպիտակ տան, սաղ-սաղ-սաղի էլ ավելի տելեպատիկ «հիմնախորխորատային» գործարքի արդյունք ա, նավս, համարյա թուղթուգիր տվյալ մարդու հանդեպ, ով տարել ու իրա ձեռքով տեղեկանք ա ներկայացրել ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու համար, որից հետո ինքն ու իրա ամուսինը ահագի՜ն խնդացել են դրա փաստի վրա. «Տիգրան Խզմալյանի և նրա ընտանիքի պատվի, արժանապատվության ու բարի համբավի դեմ ուղղված տեղեկութային արշավին վարչախումբը և տիտղոսակիր ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցությունը վկայում է նրանց` սոցիոմշակութային նույնության հիմքով խորքային գործակցության... մասին:» Սաղ հեչ, ԶԼՄ-ները՝ մեջ: Մարդը չի մեղավոր, որ որոշել ա ՀՀԿ ցուցակ գնալ, այլ ԶԼՄ-ները, որոնք դրա մասին գրել են: Հայտարարության մնացած կետերին չեմ էլ անդրադառնում, որովհետև հատկապես 3-րդով սկսվում ա...... շիզոֆրենիան... հա ու մեկ էլ գերարժեքության բարդույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել