Մենք լողափ էինք ուղարկել սովորական մարդկանց մի խումբ և գրանցել նրանց վարքը տեսասկավառակի վրա: Հետաքրքիր էր հետևել ծանոթության գործընթացին: Տղամարդկանց համար շատ դժվար էր մոտիկից նայել դեպի ներքև, տեսախցիկը դա բավականին լավ էր ֆիքսել: Կանայք տեղեկացրին, որ իրենց մոտ նման պրոբլեմ չի եղել: Եվ իսկապես, պրակտիկորեն ոչ մի կին չէր նայել իրենց նոր ծանոթների «ստորին հատվածներին»: Դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ ունեն թունելային տեսողություն: Նրանք կանանցից շատ ավելի լավ են տեսնում ուղիղ դիմացինը, այդ թվում նաև հեռուն, ինչը թույլ է տալիս նրանց լավ նշան բռնել որսորդության ժամանակ:
Տղամարդկանց մեծամասնության մոտ վատ է զարգացած պերիֆերիկ և մոտակա տեսողությունը, ահա թե ինչու նրանց համար դժվար է գտնել առարկաներ սառնարանում, խոհանոցային պահարաններում և կոմոդներում: Կանանց տեսադաշտը ընդլայնվում է 45˚-ով երկու կողմերից, ինչպես նաև վերև և ներքև: Սովորական կինը կարող է նայել ուղիղ տղամարդու դեմքին, բայց միաժամանակ նաև ամբողջապես ուսումնասիրել նրա տղամարդկային բարեմասնությունները:

Խոսակցին կարող է թվալ, թե կինը նայում է մեկ ուղղությամբ, այն դեպքում, երբ նրա հայացքը ուղղված է միանգամայն այլ կողմ: Դրանում կանանց օգնում է լավ զարգացած պերիֆերիկ տեսողությունը:

Աղբյուր` Пиз А., Пиз Б. Новый язык телодвижений. Расширенная версия. — М.: 2006

Հեղինակ` Psychology and More

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել