Քաղաքականությունը անազնիվ, երկդիմի, ստի վրա հիմնված ոլորտ է... և այլն, և այլն...
Այս կարգի հայտարարությունները ձեռնտու են միայն անազնիվ, երկդիմի և ստի վրա հիմնված կառավարողներին և իշխանական կառույցներին:
Հարմար է, երբ մարդկանց համոզում ես, որ քաղաքականություն ասածը վերը նշված այլանդակությունների մարմնավորումն է: 
Եթե այդպես է... իսկ կառավարությունները ձգտում են արդարության վրա հիմնված հասարակարգեր ձևավորել, ինչու՞ են կառչել այլանդակությունից...
Մի խելացի մարդ ասել էր, որ քաղաքականությունն անբարո է, երբ դրանով զբաղվում են անբարոյականները... (հստակ և ճշգրիտ բնութագրում է)...
Մի ֆիլմում հնչեց այսպիսի մի միտք՝ իսկական քաղաքականությունը գերազնվությունն է: Կարծում եմ` խելացի միտք է: Այլ բան, որ մարդիկ, ավելի ճիշտ` նրանց ղեկավարողները, համաձայն չեն դրան...
Է... հեչ էլ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել