Անգլիական ցեղը մեծանում, տարածվում է աշխարհով մեկ` Եվրոպայից մինչև Ամերիկա և զանազան այլ վայրեր, փաստորեն նա ոչ միայն չի կտրում կապը իր պատմական հայրենիքից, այլև ինքնուրույն իշխանություն է հաստատում այդ վայրերում, իսկ մենք թուլացել և թուլացնում, թալանում և հոշոտում, ոչնչացնում ենք այդքան դժվարությամբ «նվաճած» մեր երազանքը... Ինչ որ կայանում է գաղթօջախններ ունենալուն, ազգիս ճակատագիրը դա էլ տվեց մեզ, փոխանակ ամեն հնարավորություն լրջորեն օգտագործելու, ընկել ենք մանր-մունր քայլերի ետևից, մի՞թե մենք քանակով փոքր ենք (շուրջ 15 մլն), ո՛չ... Պարզապես այսօր հեռու ենք մնում մեր ինքնությունից, մեր ազգային գաղափարախոսությունից, մեր նպատակներից, ընդամենը մի երեք, չորս տարվա ընթացքում հավաքական, ազգային մոտեցման արդյունքում ազատագրեցինք մեր նվաճված տարածքները` լալկան դարձնելով խաշնարածներին... Այնպես որ, բոլորս միտված պետք է լինենք օր առաջ ազատվել ապաշնորհ, ապազգային իշխանություն կոչված տեսակից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել