[info]Խլուրդը ստիպեց, որ գրեմ ինձ հայտնի հորած պանիրի ռեցեպտը իրա մոտ, չնայած սկզբից խոսքը դրա մասին չէր: Քանի որ ռեցեպտը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին իմ մոտ էլ եմ գրում` 
"Է Խլուրդ ջան ես գիտեի դու լուրջ մարդ ես...
բա որ տենց անես շատ հնարավորա վերջում անպիտան բան դուրս գա` պանիրը բորբոսնի ոչ այն սնկերով որոնք պետք էին, բա ափսոս չի՞ լինի մեր աշխատանքը, էլ չեմ ասում պանիրը:
Դե լսի ինձ`
մինչև պատրաստելը պետք է մեծ ուշադրությամբ զննել և գնել պանիրը և տվորոգը (ոնց-որ թե ժաժիկ են ասում եդ տվորոգին), ուշադրություն դարձնելով իրանց օրգանոլեպտիկ հատկությունների վրա, հետո պետքա ճիշտ պրոպորցիաներով խառնել, հետո մտածել ինչ կանաչի և ինչ քանակով պետքա ավելացնել (հավանաբար` ուրց և թարխուն, բայց ինչքան չգիտեմ, այնքան է պետք, որ համը ներդաշնակ լինի, ոչ շատ սուր, ոչ էլ աննկատելի): Էլ չեմ ասում մինչև դա անելը ձեռքերը պետքա լավ լվանալ գործի իմացությամբ (այս հարցով կարծում եմ մեզ կօգնի մեր հայտնի կամրադը ՃՃՃ): Հետո գալիս ա էլի կարևոր պահ` պետքա ընտրել ինչ մոխիրի մեջ ենք հորելու կճուճը: Բացի մոխիրի համար փայտի ընտրությունը, ուշադիր պետք ա լինել մոխիրի հատիկների` ածուխների, չափսերին: Ստեղ էլ լիքը նյուանսներ կան: Ենթադրվում է, որ կավը կճուճի համար ընտրված է ամենալավը: Այդ բոլոր կետերը, հավանաբար մի քանիսը մոռացած լինեմ, եթե ստացվի ամենաճիշտ ձևով անել, նոր, հնարավորա, որ մենք կստանանք աշխարհի ամենահամով հորած պանիրը:
Թե չէ շփ-թփ անենք` բա մենք տենց տղերք ենք:
Ամեն գործին պետքա մոտենալ ամենայն լրջությամբ:"
Էդ էլ տենց :)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել