Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցան ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին:

Պաշտոնական միջոցառումից հետո հավաքված քաղաքացիներն ու ԶՈՒ ներկայացուցիչները հետևեցին ավիացիայի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից կազմակաերպված ավիաշուոին: Ավիաշոուին ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց հայկական ավիացիայի գործունեությունն ու խաղաղ երկինք մաղթեց ՀՀ քաղաքացիներին և բոլոր օդաչուներին:

«Այսօր, իրոք համաժողովրդական տոն է մեր հասարակության և մեր Զինված ուժերի համար: Դուք ինքներդ նկատեցինք, թե ինչպես այս տոնը նշեցինք Զինված ուժերի հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների և մեր ժողովրդի հետ միասին:

Յուրաքանչյուր այսպիսի տոն հնարավորություն է ընձեռում, որ հետադարձ հայացք ձգենք մեր անցած ճանապարհին, և կարող եմ ասել հետևյալը. ՀՕՊ-ը և ավիացիացիան Զինված ուժերի կազմավորման իսկ օրվանից կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, հատկապես ՀՕՊ ստորաբաժանումների դեպքում` հակառակորդին խոցելով, վնասելով և հնարավորություն ստեղծելով, որ ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միշտ խաղաղ պայմաններում լինեն»,- ասաց նա, ընդգծելով, որ այս ընթացքում իրենք կարողացել են զարգացնել նաև ՌԷՊ ստորաբաժանումների հնարավարությունները:

«Իհարկե, անցած ճանապարհը հնարավորություն է տալիս անդրադարձ կատարել այսօրվա մեր իրավիճակին և հնարավորություններին, ինքներս նկատեցիք, թե մեր պատվական օդաչուները ինչպիսի հնարաքների են տիրապետում թե՛ անհատական վարպետությամբ, և թե՛ ստորաբաժանումների կազմում` տարբեր հնարանքներ կատարելով երկնքում և հատկապես ցածր բարձրությունների վրա և չափազանց արագ ընթացքի մեջ»,-ասաց Ս. Օհանյանը:

Վերջում Ս. Օհանյանը ավելացրեց, որ, լինելով երկրի անվտանգության համար առաջին պատասխանատուներից մեկը` լիովին վստահ է մեր բոլոր ստորաբաժանումների, այդ թվում ավիացիայի հզորության հարցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել