Չինացի ուսանող Պու Ցինլյանը փոքր լվացքի մեքենա է ստեղծել, որը տեղավորվում է սովորական պայուսակում, գրում է The Daily Mail-ը: Էլեկտրաշարժիչով աշխատող սարքի քաշը 3 կգ է: Լվացքի մեքենան կարող է միաժամանակ հագուստի 5 կտոր լվանալ:

21-ամյա Ցինլյանը սովորում է Չունցինի էլեկտրամեխանիկական ինստիտուտում: Ուսանողի խոսքով, ինքը մեքենան ստեղծել է, երբ հանրակացարանում իր սենյակակիցը բողոքում էր, որ ստիպված է հագուստը ձեռքով լվանալ:

Ցինլյանը վստահ է, որ իր գյուտը մեծ ժողովրդականություն է վայելելու: Ուսանողն արդեն արտոնագրել է գյուտը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել