Կարկտահարված արմավիրցիներին որոշակի օգնություն տրամադրվեց տարբեր գործարարների և ընկերությունների շնորհիվ, ինչպես նաև որոշ պետհիմնարկների: Հա, հարց չկա, Սերգո Կարապետյանն էլ ապրի, որ ընկած մարդկանց համոզում էր, որ օգնեին տուժած գյուղացիներին, ԲԱՅՑ...

Բացատրեք ինձ խնդրեմ, ինչո՞վ է զբաղվում կառավարությունը, եթե ես այսօր «Ժողովրդում» կարդում եմ, որ օրինակ Հայկավան գյուղի ընտանիքների կեսից ավելին նորից ստիպված է եղել վարկեր վերցնել, որպեսզի գոյատևի, իսկ ասենք Շենավանից 90 տղամարդ (չափահաս, աշխատունակ և առողջ տղամարդկանց մեծ մասը) մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքների:
Սենց բաներ կարդալուց իմ նյարդերը խախտվում են իրար, որովհետև տարբեր ապուշ ու անօգուտ բաների համար կառավարությունը միշտ միջոցներ կգտնի ու կգտնի միլիոններով (բիոզուգարան, կով կթելու մասին սեմինարներ, Հայրիկյանին մարդասիրական օգնություն և այլն), բայց հենց բանը հասնում ա իր անմիջական պարտականությունները կատարելուն ու իրական խնդիրներ լուծելուն, մեկ էլ հոպ, տեսնում ենք, որ մեր կառավարությունը սնանկ ա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել