
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ այս տարի օրինագիծ կնախապատրաստի, որը թույլ կտա արհեստական բեղմնավորման դեպքում միախառնել 3 մարդու գեն՝ հաղորդում է BBC-ն:
Եթե այդ օրենքն ընդունվի, ապա Մեծ Բրիտանիան կդառնա այս գործընթացն օրինականացնող առաջին երկիրը: Դրա նպատակը էմբրիոնի գենի և այն գեների ձևափոխումն է, որոնք կարող են հանգեցնել ծանր հիվանդությունների:
Այս հարցը բարդ է ոչ միայն բժշկական, այլև էթիկայի առումով, քանի որ դրա արդյունքում կփոփոխվի գենետիկ կոդը, որը փոխանցվում է հետագա սերունդներին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_194876.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել