Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե ֆիզիկական գեղեցկությունը ամենահարմար եղանակն է զուգընկեր գտնելու հարցում, բայց իրականությունը ընդհանրապես էլ այնպես չէ, ինչպիսին այն փորձում են ներկայացնել ֆիլմերում և սիրավեպերում: Շատ գեղեցիկ մարդիկ հանդիպում են հազվադեպ: Գաղափարապես, մենք պետք է նրանցով հիանայինք, բայց, այնուամենայնիվ, մեզանից մեծամասնությունը գեղեցիկ մարդկանց սկեպտիկորեն է վերաբերվում: 
Հետազոտությունները ցույց են տալիս, որ որպես զուգընկեր մենք ընտրում ենք նրանց, ովքեր որ նույն աստիճանի հրապուրիչ են, ինչպես և մենք ինքներս: Նման պարագայում բարձր է այն բանի հավանականությունը, որ զուգընկերը կմնա մեզ մետ ավելի երկար և չի ձգտի լավագույնին: 
Նման նախընտրությունը համարվում է ի ծնե, քանի որ անգամ մանուկներին ձգում են սովորական միջին դեմքերը, այլ ոչ շլացուցիչ գեղեցիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել