
Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը արժանացել է լրագրության ոլորտում Սիմոն Բոլիվարի անվան ազգային մրցանակի: Մրցանակը ստացել է նրա դուստրը՝ Մարիա Գաբրիելան: Չավեսի ծառայությունն այս ոլորտում այն է, որ «նա աշխարհի բոլոր ճնշվածներին վերադարձրել է խոսքը»:
13 տարի շարունակ Չավեսը վարել է «Ալո, նախագահ» հաղորդաշարը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 378 կիրակնօրյա հեռուստամարաթոն և քննարկելով արդիական թեմաներ, ընդունելով հեռախոսազանգեր Վենեսուելայի բոլոր ծայրերից, արտասանելով երկար մենախոսություններ և առաջ քաշելով նոր հեղափոխական կարգախոսներ:
Հաշվարկված է, որ իր սիրելի հաղորդաշարի եթերում Չավեսը անցկացրել է 1656 ժամ՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Նա ոչ միայն լավ նախագահ էր, այլև Վենեսուելայի պատմության մեջ լավագույն շոումենը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_194866.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել