«Հրապարակ»-ի տեղեկություններով` Հայաստանը տարբեր խողովակներով Ռուսաստանին հասկացրել է, որ անընդունելի է համարում Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը, սակայն բացահայտ չեն ասում: Հայաստանն իսկապե՞ս պատրաստվում է բացատրություններ պահանջել պաշտոնական Մոսկվայից Ադրբեջանին մեկ միլիարդի զենք մատակարարելու հաշվով, ինչպես գրել է «Իզվեստիան»՝ լրագրողը հարցրել է ԱԺ ԱԱ, ՆԳ, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: «Անձամբ ես «Իզվեստիայի» նյութում «բացատրություններ» եզրույթը չեմ օգտագործել, ասել եմ, որ հարցումներ են ուղարկվելու Ռուսաստանին՝ հասկանալու գործարքի մոտիվացիաներն ու նպատակները, և թե արդյո՞ք գործարքն ամբողջովին կոմերցիոն է, թե՞ այլ հանգամանքներ նույնպես եղել են»: 

Իսկ ինչո՞ւ ոչ բացատրություն: «Բացատրությունը խիստ է հնչում. ստացվում է, որ իրենք պարտավոր են բացատրել, մենք էլ իրավունք ունենք պահանջել, ինչը դիվանագիտական ճիշտ մոտեցում չէ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել