Հաճախ ասում են, որ աղանդները քայքայում են հասարակությունը և խաթարում երկրի հիմքերը և, երբ աղանդավորին կրակի վրա այրելու գործ է լինում, հերթ է գոյանում: 
Այն պարագայում եթե պետության հիմքը օրենք պետք է լինի, եկեղեցու հիմնաքարը հավատն է: Մենք այսօր ունենք արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյան, որը բավականին բարձր դիրք ունեցող մի եկեղեցական է, և չնայած դրան` նրա աշխարհիկ սխրանքների մասին լեգենդներ և օֆշորներ են պտտվում: Եվ եթե վարչապետը գոնե զուտ դաստիարակությունից ելնելով դիմել է դատախազություն, այս պարագայում այդ մարդը շարունակում է ներկայացնել Հայ Առաքելական Եկեղեցին: Ի՞նչ է, պարտադի՞ր է, որ մեկը եկեղեցու բակում մարդ ծեծելով սպանի, ասենք ԲԵՆԹԼԻՆ խազելու համար, որ հասարակությունը ու Եկեղեցին իրար գան: Այո՛, աղանդները, ըստ իս, իրոք խարխլում են պետության հիմքերը, բայց ոչ պակաս, քան ատկատը, օֆշորը և հավատ չներշնչող եկեղեցականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել