
«Ես շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք հարյուրավոր փաստեր են ներկայացնում նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կատարած թալանի մասին։ Մարդիկ, ովքեր մինչ այժմ ինչ-ինչ պատճառներով լռել են, այժմ հստակ փաստեր են ներկայացնում։ Մենք տարբեր փաստաթղթեր ու վկայություններ ենք ստանում և ՀՀ-ից, և ՌԴ-ից, և ԱՄՆ-ից, և եվրոպական տարբեր երկրներից։ Ճիշտ է, դեռ այդ գումարների վերադարձի հստակ մեխանիզմները չկան, բայց դրանց մշակման ուղղությամբ մեր գործընկերներն աշխատում են։
Բացահայտվելու են բոլոր այն հաշիվներն ու հարստությունները՝ լինեն դրանք գրանցված երեխայի, կնոջ կամ մեկ այլ մարդու անունով, և մենք հետամուտ ենք լինելու, որ այդ անօրինական ձևով դիզած հարստությունը վերադառնա Հայաստան՝ գտնի իր օրինական տիրոջը։ Ընդամենը ժամանակի խնդիր է»,– երեկ «Առավոտի» հետ զրույցում ասել է «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Սարգարյանը՝ սկզբի համար միայն բավարարվելով հետևյալ հայտարարությամբ, որ միայն ոուսաստանյան «ԱՖԿ սիստեմա» ընկերությունում հայաստանյան նախկին պաշտոնյաներից մեկի մասնակցության չափը 600 միլիոն դոլարի է հասնում։ «Հետո մենք կխոսենք նրա արտասահմանյան հաշվեհամարների, Կիպրոսում ունեցած գումարների Եվրոպա դուրսբերման և նմանատիպ այլ հարցերի մասին։ Տեսնենք, թե ի՞նչ կպատասխանեն քննչական մարմինները»,– ասաց պարոն Մարգարյանը։
Գրում է թերթը։ Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։