«Երեկ կառավարության շենքի առջև կրկին բողոքի ցույց էին կազմակերպել «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունից տուժած մի խումբ քաղաքացիներ։ Վերջիններս հայտարարել են, որ հուլիսի 7-ին գնալու են Բաթումի և բողոքի ակցիա են անցկացնելու այնտեղ։ Հավաքվածներ պնդում էին, որ Աշոտ Տոնոյանը հուլիսի 7-ին Բաթումիում բացելու է պահածոների գործարան, ու իրենք պետք է ներկա լինեն այնտեղ ու բողոքի ակցիա կազմակերպեն։

Տուժածները համոզված են, որ Աշոտ Տոնոյանն իրենցից թալանած փողերով է Վրաստանում գործարան կառուցել։ Ցուցարարները Տոնոյանին մեղադրում են խարդախության մեջ և համոզված են, որ «Արցախ բանկը» ևս ներգրավված է այդ խարդախության մեջ։ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկ»-ում»,– եզրափակում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել