Այսօր այցելեցի Քյարամ Սլոյանի տուն, չնայած մի քանի րոպեով , բայց շատ մեծ ապրումներով: 
Բոլոր մեր հայրենակիցներին ովքեր կուզենան այցելել հերոսի տուն: 
Ես շատ անգամներ էի անցել բայց ոչ մի անգամ չէի նկատել, թե որտեղ է գտնվում մեր հերոսի տունը: 
Ճանապարհին կա ցուցանակ, այն գտնվում է Արտաշավան գյուղի Դեպի Ապարան տանող ճանապարհի ձախ մասում: Նույնիսկ թաղամասը անվանակոչվել է մեր հերոսի պատվին: 
Սաղմոսավանք եղած կլինեք, գնում է աջ , իսկ Սլոյան թաղամասը ձախ: 
Բայց մի երկու դիտարկում ունեմ.
Նախ ցուցանակները շատ անշուք են ու անչափ դժվար ընթեռնելի Կապույտի վրա սևով գրված, որ երբեք չի ընթերցվում մեքենայով գնալուց: Մոտեցել եմ հնարավորինս մոտ և նկարել հատուկ լույսի անկյան տակ որ երևա: 
Եւ խնդրանք ունեմ Մարզային ղեկավարներին , նաև կառավարությանը .
Հարգելի Մարզպետ խնդրում եմ ասֆալտապատման ծրագրի մեջ հնարավորինս շուտ ներառել այս թաղամասի մուտքից մինչև ելք տանող ողջ փողոցը, որը ամենաշատը Հազար մետր է անում: 
Ես կարծում եմ , որ մեր հերոսների տները տանող ճանապարհները պետք է որ լինեն անցանելի:
Նաև ցուցանակը մեծացնել, ու երևի թե սպիտակով կամ դեղինով գրելն է ճիշտ որ երևա կապույտի վրա: Ինչու՞ չէ , նաև նկարը թող լինի խորհրդանշող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել