Աղավնին, որին բաց էին թողել Ճապոնիայի Հոկայադո կղզուց, որոշել է հրաժարվել 1000 կմ թռիչքից և դրա փոխարեն թռել է 8000 կմ Խաղաղ օվկիանոսի վրայով:

Մեկ տարեկան աղավնուն մայիսի 10-ին հազարավոր այլ թռչունների հետ բաց են թողել Հոկայադո կղզուց: Աղավնուն հայտնաբերել են անցած շաբաթ Կանադայում` Վանկուվերի մոտակայքում: Հայտնաբերելով հոգնած և քաղցած թռչունին՝ փրկարարները կապ են հաստատել դրա տիրոջ հետ, հաղորդում է Mail Online-ը:

Հազարավոր թռչուններից, որոնք մասնակցել են մրցարշավին, վերջնագծին հասել է դրանց 20 %-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել