Օրեր առաջ մենք անդրադարձ կատարեցինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գյուղապետ Կարո Բաղդասարյանի հանցավոր գործունեությանը: Մեր արձագանքներից հետո ոստիկանական գործունեությունը կարելի է համարել դրական:

Երեկ մենք ստացանք ահազանգ գյուղի բնակիչների կողմից, որոնք խնդրեցին ժամանել գյուղ «գաղտնի հանդիպման»․ NRNAK.com-ի լրագրողը ժամանեց գյուղ: Ըստ գյուղացիների պատմածների` Կարո Բաղդասարյանի հորեղբոր որդիները աշխատում են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժանմունքում՝ որպես օպեր-լիազորներ և բավականին կերպով աջակցում են նրան այս կամ այն խնդիրներով, ինչպես նաև նրա հանցավոր գործունեությունը ծածկադմփոց անելով: Մեզ պատմեցին նաև, որ գյուղապետի երկու տեղակալները մոտ տասնհինգ օր առաջ գյուղի դպրոցի բակում ծեծի են ենթարկել առանց այդ էլ առողջական խնդիրներ ունեցող Վաղինակին: Դեպքի հետ կապված ոչ մի արձագանք չի եղել ոստիկանության կողմից:

Պարզեցինք նաև, որ գյուղապետի եղբայր Վահե Բաղդասարյանը, ով, հիշեցնենք, պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու նպատակով հոգեկան հիվանդության հոդվածով ազատվել է, հունիս ամսվա սկզբին դաժանորեն ծեծել է նույն գյուղի բնակիչ Նշանին, ում տատը աշխատում է գյուղի դպրոցի գրադարանում:

Դրան գումարած հայտարարեցին, որ գյուղապետարանը աշխատում է ըստ գյուղապետի քմահաճույքի, օրինակ՝ հունիսի սկզբներին գյուղապետարանը շուրջ տասնհինգ օր փակ է եղել, որովհետև գյուղապետը իր երկու տեղակալների հետ մեկնել էր արտերկիր: Նշենք նաև, որ երբ մենք այցելեցինք Կարբի, նույնպես չկարողացանք գտնել գյուղապետին, չկային նաև տեղակալները: Կարո Բաղդասարյանը զբաղվում է սառնարանների բիզնեսով և վայելում է մարզպետի հովանավորչությունը:

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների` հիվանդանոցում գտնվող Հայկազ Սիմոնյանը, ով նույնպես ծեծի էր ենթարկվել Կարո Բաղդասարյանի հարազատների կողմից, այժմ պատրաստվում է վրեժխնդիր լինել և այդ իսկ պատճառով դիմել է քրեական հեղինակությունների օգնությանը: Մանրամասները ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել