
Երգիչ Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, թե իբր տեսահոլովակի շնորհանդեսից մեկ օր անց երգիչը ոմն մեծահարուստ տիկնոջից, ով հայտնի օլիգարխներից մեկի կինն է, բնակարան է նվեր ստացել Երևանում: Ըստ լուրերի` իբր այդ կինը հաճախ է Գևորգին թանկարժեք նվերներ մատուցում:
Սամվել Ղազարյանի խոսքով` Գևորգը ինքն է բնակարան գնել: Բացի դրանից` երգիչը չունի այնպիսի երկրպագու, ով թանկարժեք նվերներ է մատուցում: Պրոդյուսերի հավաստմամբ` Գևորգի համար ընտանեկան երջանկությունն առավել կարևոր է, քան ցանկացած նվեր:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/6/131910-haytni-oligarxi-knoj-koxmic-hay-ergcin-bnakaran-nvirelou-masin-parzabanoum-e-prodyousere.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել