
Շատ քիչ օդերևութաբանական երևույթներ կան, որոնք կարող են մրցակցել կայծակի հետ: Կայծակի հարվածը կարող է ինչպես ավերիչ և կործանող հետևանքներ ունենալ, այնպես էլ ապաքինող ու հետաքրքիր: Ձեզ կներկայացնեմ 10 յուրահատուկ դեպքեր, որոնք կապված են կայծակի հետ:
10. Կայծակը ներխուժում է ինքնաթիռի մեջ (1984թ)
Սովետական ինքնաթիռի ուղևորները ցնցված էին, երբ 1900 մետր բարձրության վրա ինքնաթիռի ֆյուզելյաժի մեջ ծակ անելով սրահ ներխուժեց գնդաձև կայծակ: Էլեկտրական գունդը աղմուկով անհայտացավ, հետո էլի հայտնվեց, շրջեց ուղևորների մոտով մինչև ինքնաթիռի պոչնամասը, հետո կիսվեց երկու մասի, հետո էլի միավորվեց և լքեց ինքնաթիռը՝ երկրորդ անցքը ծակելով ֆյուզելյաժի մեջ:
Օդաչուն առանց ժամանակ կորցնելու արտակարգ վայրեջք կատարեց, և բարեբախտաբար այս միջադեպից ոչ ոք չտուժեց:
Օդաչուն առանց ժամանակ կորցնելու արտակարգ վայրեջք կատարեց, և բարեբախտաբար այս միջադեպից ոչ ոք չտուժեց:
9. Կայծակը վերականգնեց կույրի տեսողությունը

Բեռնատարի վարորդ Էդվին Ռոբինսոնը կուրացել էր 1971 թվականին՝ ավտովթարում ստացված ծանր վնասվածքների հետևանքով: Նրա տեսողությունը հրաշքով վերականգնվեց, երբ վթարից 9 տարի անց նա ամպրոպի ժամանակ կանգնած էր իր տան մոտ աճող ծառի կողքը, և նրան խփեց կայծակը: Կայծակի հարվածը նրան վայր գցեց, և նա ուշաթափվեց, իսկ երբ ուշքի եկավ 20 րոպե անց, ինքնուրույն ներս մտավ տուն՝ միայն տարօրինակ թուլություն զգալով: Այդ երեկո նրա տեսողությունը սկսվեց վերականգնվել և ի վերջո, ի զարմանս բժիշկների, վերականգնվեց ամբողջությամբ:
8. Կայծակը բուժեց քաղցկեղը
Այս մի պատմությունն ապոկրիֆային է: Դեռ 18-րդ դարից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը բուժիչ ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների վրա: Ֆերմեր Թոմաս Յանգի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, և նա իր կյանքի վերջին օրերն էր ապրում, երբ մի օր, իր տան շեմին պառկած վիճակում կայծակը խփեց նրան: Էլեկտրական հոսանքն անցավ նրա ողջ մարմնով և վրայից թռցրեց կոշիկները... Թոմասը ուշքի եկավ բուժված:
7. Երկաթգծով շարժվող կայծակը

Բալթիմորում տեղի ունեցած ուժգին ամպրոպի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես քաղաքի ծայրամասում կտրուկ մթնեց, այնպես, որ 7 մետրի վրա ոչինչ չէր երևում, իսկ օդում վառվածի հոտ էր զգացվում: Այնուհետև բազմաթիվ կայծակներ սկսեցին խփել մերձակայքով անցնող երկաթգծի գնացքի գծերին՝ առաջացնելով կապտավուն գնդաձև կայծակներ, որոնք գլորվում էին գծերի վրայով, և մի պահ այդ «գլորվող» կայծակների թիվը հասել էր 5-ի:
6. Երաժշտական կայծակը

«Տարօրինակ, անբացատրելի և անհավանական» ձայները, որոնց նաև «սուլող» են անվանում, առաջին անգամ ֆիքսվել են ԱՄՆ ռազմական նավոտորմին պատկանով նավի ռադիոկայանով: Այդ ձայները մերթ մեղմանում էին, մերթ ուժեղանում ու ունեին երաժշտական երանգ, և որ ամենահետաքրքիրն է, լսվում էին միայն կայծակի ժամանակ, որոնք էլեկտրամագնիսական ալիքներ էին ստեղծում մթնոլորտում: Այս ձայները կարելի է լսել հատուկ ռադիոկայաններով և երկար անտենաների միջոցով:
5. Ստիվեն Քինքի երկրպագուհուն վախեցրած կայծակը

Մի օր 15-ամյա Ջենիֆեր Մաննը իր համար կարդում էր Սթիվեն Քինգի հայտնի «The Shining» վեպը՝ Նյու Ջերսիի Միդլանդ պարկին նայող պատուհաններով իր ննջարանում: Դրսում կայծակով ամպրոպ էր, երբ հանկարծ ողջ շենքը ցնցվեց, իսկ կայծակը, պատի միջով անցնելով, խփեց աղջկա մահճակալին և հրդեհեց այն: Ձայնից և տեսածից վախեցած աղջիկը ճչալով վազեց ներքև՝ գլխում պատրաստ ունենալով այլևս սարսափ նովելներ չկարդալու մնայուն որոշում, իսկ նրա հայրը հայտնաբերեց, որ հրդեհը մարել էր նույնքան անսպասելի, որքան սկսվել էր:
4. Ժամանակավոր դաջվածքներ անող կայծակը (2012)

Լիխտենբերգյան ֆիգուրը, որը հայտնի է նաև կայծակնային ծաղիկ/ծառ անվանումներով, հետք է, որը հաճախ կարելի է տեսնել այն մարդկանց վզին և իրանին, ում խփել է կայծակը: Այս հետքերը անհետանում են ժամանակի ընթացքում՝ հայտնվելով կայծակի խփելուց 1-2 ժամ հետո: Պատկերի հստակությունն ու գունառատությունը տարբեր է լինում: Նկարում պատկերված են Ուինսթոն Քեմփի ձեռքերը, որոնց վրա առաջացել է այս գեղեցիկ պատկերը, երբ նրան փոթորկի ժամանակ խփել էր կայծակը:
3. Գունավոր լուսանկար ստեղծած կայծակը (1908)

Նյու Յորք նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում շատ արտասովոր դեպք էր արձանագրվել 20-րդ դարի սկզբին: Այնտեղ կայծակը պատուհանի միջով խփել էր պատի դարակի վրա շարված գունապատկերներով զարդարված ափսեներին և գրեթե չվնասելով` դաջել էր դրանց վրայի պատկերները՝ դրանց հետևի պատին պահպանելով գույները:
2. Հյուր գնալու սիրահար կայծակը

Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի 9-րդ փողոցում գտնվող մի տան ծխնելույզով ներս է ներթափանցում գնդաձև մի կայծակ, ինչով ցնցում է այդ տանը բնակվող Լայոնների ընտանիքին: Այն ինչ-որ ժամանակ շրջում է սենյակով, իսկ հետո կտրուկ անհետանում՝ առաջացնելով այնպիսի ցնցում, որ 19-ամյա Ռիչարդ Լայոնն ընկնում է աթոռից:
Այնուհետև այս տարօրինակ կայծակը հյուր գնաց հարևանների տուն՝ ներս մտնելով Ջան Բլինի պատուհանից, անցավ դեպի խոհանոց՝ իր ճանապարհին մաքրելով ծխնելույզի մուրը, հեռացավ ... ձեռքի հետ էլ ապականելով Բլիների ընթրիքը:
Սակայն այսքանով էլ չի սահմանափակում իր ճանապարհորդությունը այս հյուր գնալու սիրահար կայծակը. հաջորդիվ այն այցելում է մյուս հարևանների՝ Գերրիթի ընտանիքի տուն, որտեղ այն, այրված հետքեր թողնելով, շատ արագ չքվեց տեսադաշտից:
1. Կրոնական հրաշքներ առաջացնող կայծակը (1904)

Մի օր թափառական նկարիչ Էբբոթ Պարկերը զբոսնում էր Նյու Ջերսի նահանգի Մորրիսթոն քաղաքով, երբ անսպասելի ամպրոպ սկսվեց, և նա կայծակնահար ընկավ մայթի վրա: Նրան տեղափոխեցին Բոլոր Հոգիների Հիվանդանոց, որտեղ բժիշկները զարմանքով նկատեցին, որ կայծակի պատճառած այրվածքները խաչի տեսք ունեն: Կարճ ժամանակ անց, բացի խաչից, սկսեց երևալ նաև խաչված Քրիստոսը: Ականատեսները պնդում էին, որ նկարն այնքան հստակ էր, որ կարելի էր տարբերել անգամ մանր դետալները, ինչպիսին Քրիստոսի «թագի» փշերն էին, ձեռքերի ու ոտքերի մեջ մխված մեխերը և այլն:
Սա իրոք հրաշք էր, որովհետև ուշքի գալով, Պարկերը երդվում էր, որ ինքը երբեք դաջվածքներ չի ունեցել, իսկ բժիշկն իր հերթին փաստում էր, որ մեջքի վրայի պատկերը արհեստական չէ...
Նյութի աղբյուր՝ http://desicdenicblog.blogspot.com/2013/06/10_772.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել