Մարդկային տեսակ կա, որի մոտ ամեն ինչը գրքային է, ամեն ինչը տեսական ու վիրտուալ է: Նման մարդկանց հիմնականում կարելի է տարորոշել «նորմալ» մարդկանցից բանավոր խոսքով, այդպիսիները մեզ շրջապատող խնդիրների լուծումը տեսնում են ինչ-որ բարդ տերմիններ օգտագործելով և անհասկանալի բազմաքայլ լուծումների մասին խոսելով: Շատ վտանգավոր բան է նման մարդկանց իշխանություն տալը, քանզի նրանք պրակտիկ մարդիկ չեն և A կետից B կետն անցնում են շատ դանդաղ և ամենաերկար ճանապարհով: Ինձ համար, թեկուզ և պետական կառավարման ոլորտում, նախընտրելի են փողոցի կյանք տեսած, հայրենասեր կյանքի տղեքը (աղջիկներ): Հայաստանի նման երկրներում գրքային և վիրտուալ կառավարիչները տեղ չունեն, նրանք երկիրը փորձանքի կտանեն: Հավատացնում եմ` տվեք հայրենասեր ԿՅԱՆՔԻ տղեքին (աղջիկներ) տասնապատիկ անգամներ ավելի քիչ ռեսուրս, որքան տալիս եք վիրտուալ կառավարիչներին, և դուք կստանաք ամենաքիչը նույն արդյունքը: Հայաստանի պարագայում, գոնե մոտակա 10 տարիներին, սա պետք է սկզբունք լինի, լավ կրթությունը, օտար լեզուների իմացությունը չպետք է բավարար լինեն ԿԱՌԱՎԱՐԻՉ լինելու համար, էլ չեմ խոսում կուսակցական պատկանելության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել