ՀՀ կառավարության 2012թ. մարտի 1-ի որոշումը, այն է` «Մուշուրբան այսօր Գյումրու խորհրդանիշերից մեկն է», դեռ «չմարսած»` օրեր առաջ տեղեկացա, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Սայաթ-Նովա-Խաղաղության օղակ (քաղաքի ամենամարդաշատ եւ բանուկ) հատվածում տեղադրել Գյումրու «խորհրդանիշ» դարձած մուշուրբան (կլկլան):
Պատմություն չիմացողների համար կլկլանի առկայությունը նույնիսկ հաճելի է, այնինչ, որպես պատմաբան, այդ ամենը համարում եմ հարբած մարդու զառանցանք:
Մեծ Հայքի բոլոր այն նահանգները, որոնք սահմանամերձ են եղել ազերիների` բռնի ուժով ստեղծված կայսրությանը, ենթարկվել են տարատեսակ հալածանքների, ինչի հետեւանքով սկսվել է ներգաղթ, որը, ինչպես գիտենք, ունի իր առանձնահատկությունները, այն է` երկու երկրների մշակութային արժեքների մասնակի ձուլում` իր բոլոր հետեւանքներով... Ներգաղթողներից քչերի մտքով այն ժամանակ կանցներ, որ մուսուլմանական ծագում ունեցող այդ պրիմիտիվ իրը բերելով Հայաստան` դարեր հետո այն կդառնա պաշտամունքի առարկա: Հայոց պատմության որեւէ գրքում որեւէ կերպ չի հիշատակվում «մուշուրբա» բառը, չկա տեղեկություն նրա ծագման մասին... Ասեմ ավելին. Գյումրու բնակիչ, մուշուրբա պատրաստող միակ վարպետ Էդիկ Ժամակոչյանը եւս պնդում է, որ «մուշուրբա» բառն ունի թուրքական ծագում...
Մուշուրբան արաբական եւ թուրքական երկրների կենցաղի անբաժան մասն էր, պետքարանի «զարդը»...
Մտածում եմ, թե միգուցե մուշուրբան արժի տեղադրել Երեւան բերված 170.000$ արժողությամբ բիո-զուգարանների կողքին (այդքան էլ բիո չեն). համոզված եմ, որ 10 արաբ զբոսաշրջիկներից 5-ը մուշուրբան տեղին կօգտագործեն:
Գյումրի ասելիս մուշուրբան առաջին բանը չէ, որ անցնում է մարդու մտքով... Կլկլանից առաջ կա ֆայտոն, որը Գյումրվա զարդն է համարվում, ունեցել ենք հանճարներ (Մհեր Մկրտչյան, Ավետիք Իսահակյան եւ այլք...), որոնց իրոք արժե աստվածացնել:
Այսօր յուրաքանչյուր գյումրեցի մտավորական, արվեստի գործիչ ու հասարակ քաղաքացի իր պարտքը պետք է համարի մշակույթի պահպանման սուրբ գործը: Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են աղավաղել մշակութային արժեքները, «բռնաբարել» արվեստի եւ մշակույթի մայրաքաղաք համարվող Գյումրվա թանգարանային տեսքը, խեղաթյուրել քաղաքը օտարամոլությամբ....ԹՈՂ ԻՐԵՆՑ ՊԱՏԻԺԸ ՍՏԱՆԱՆ ԱՍՏԾՈՒՑ.......
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել