«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Իջևան քաղաքի «ՍՈՍ» մանկատանը միջադեպ է գրանցվել:
Հայրը հարբած և անհավասարակշիռ վիճակում եկել է մանկատուն՝ երեխաներին տեսակցության: Մանկատան աշխատակիցները փորձել են համոզել մեկ ուրիշ անգամ գալ, սակայն տղամարդը նրանցից մեկին հարվածել է։ Սկսվել է քաշքաշուկ:
Հարբած տղամարդուն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաստատեցին տեղեկատվությունը՝ հավելելով, որ նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ընթանում է քննություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_194768.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



