«Ով իր վրա վերցնի Մարտակերտի հաղթանակը, ինչ-որ տեղ իր վրա պետք է վերցնի նախորդ պարտությունները». Վարդան Դևրիկյան«Մարտակերտի հաղթանակը պարտությունների ծանր բեռի հիման վրա էր, և ով իր վրա վերցնի Մարտակերտի հաղթանակը, ինչ-որ տեղ իր վրա պետք է վերցնի նախորդ պարտությունները: Սա պարտություններից ծնված հաղթանակ է, որը եկավ պարտությունների ծանր բեռն իր ուսերի վրա վերցնելով»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Մարտակերտի 20-ամյա հաղթանակի պատմությանն՝ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա, եթե Շուշիի հաղթանակի դեպքում քերծերն ենք բարձրացել, Մարտակերտի դեպքում` մտանք հարթավայր. «Պատմության ընթացքում մենք միշտ կորցրել ենք հարթավայրերը: Հարթավայրում կռվելը բավականին դժվար է, ամենալավ զինվորներն են սովորաբար մասնակցում դաշտավայրերում ընթացող մարտերին: Մարտակերտի գրավումը այս առումով էլի շրջադարձային է` հայ ժողովուրդը կամք գտավ վերադառնալ դաշտային հատված»,-ընդգծեց Դևրիկյանը: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ ազատամարտիկները բաց դաշտում կռվելու ոչ հմտություններ ունեին, ոչ էլ կամք: «Ոչ պրոֆեսիոնալ բանակի պայմաններում հայտնվեցին մարդիկ, որոնք կարճ ժամանակում հասան հաջողության: Բայց Մարտակերտի համար կռիվը այլ բան էր. յոթ-ութ ամսում մեր լեռնային կռիվներին սովոր ազատամարտիկները կարողացան հաղթել նաև դաշտավայրում»: Նրա խոսքով` կարևոր չէ, թե քանի հազար մարդ է եղել Հայաստանից, նույնիսկ նրանց անունները կարևոր չի, կարևորն այն է, որ միասնություն կար և կարողացավ հաղթել արժանի հակառակորդի. «Մեր մեջ ուժեղ էր հաղթանակի, տեր լինելու կամքը: Ընկճվածություն կամ պարտվողականություն չկար»: Դևրիկյանն էլ հավելեց, որ այդ շրջանում ընդդիմության և իշխանությունների հարաբերությունները սրված էին և յուրաքանչյուր հակամարտություն աղետալի է այնքանով, որքանով որ զարմանալի է դառնում նրանց համագործակցությունը նույն ռազմաճակատում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել