Կառավարությունը հունիսի 27-ի իր նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում` պայմանավորված հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:

Նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված՝ պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել