What To Do Not to Die from Snake BiteՀունիսի 27-ին Էկոլուր մամուլի ակումբի հյուրերն էին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Աղասյանը եւ ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Թեման այն էր, թե ինչու են Երեւանում օձերն ու մլակները շատացել: Պարզվեց, որ Երեւանում ոչ թե օձերը շատացել են, այլ մեծացել է մարդկանց կողմից նրանց հանդիպելու հավանականությունը:  Այս մասին ասաց Արամ Աղասյանը: Ի տարբերություն օձերի, մլակներն, իսկապես շատացել են, սա էլ հիմնավորեց Սիլվա Ադամյանը: Թե ինչն է պատճառը, որ օձերը մարդամեջ են մտել, եւ որ մլակները շատացել են, ինչպես պաշտպանվել օձերից եւ ինչ անել, եթե օձը խայթել է, դիտեք տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել