1. Մի դիտեք հեռուստացույց: Երբեք: 2. Գոյություն ունի օրենք, որ կոչվում է «շարժվել առաջ անկախ ամենինչից», դարձրեք դա Ձեր կյանքի կարգախոսը: 3. Հետաքրքիր միտք առաջացա՞վ: Գրանցեք այն: 4. Ուշանում եք նշանակված հանդիպումի՞ց: Զգուշացնելու տարբերակ գտեք: 5. Մի ծիծաղեք ուրիշի երազանքների վրա: 6. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, որոնք երբևէ Ձեզ ստել են, նրանք երբեք չեն փոխվում: 7. Ծնողների հետ շատ ժամանակ անցկացրեք, պահը, երբ նրանք այլևս Ձեզ հետ չեն լինի, միշտ անսպասելի է գալիս: 8. Շնորհքը միշտ էլ գերում է, հաճախ հիշեք դրա մասին: 9. Սովորեք ընդունել Ձեր սխալները: 10. Հրաժարվեք անընդհատ դժգոհելու սովորությունից: Ոչ ոք չի հետաքրքրվում դիմացինի խնդիրներով: 11. Մի տարածեք բամբասանքներ: 12. Անհասկանալի իրավիճակներում միշտ փորձեք քնել: Ինչպես նաև միշտ հիշեք, որ ամեն բան անցողիկ է: 13. Անգամ լուրջ վիճաբանության դեպքում մի հարվածեք մարդու ցավոտ կետերին. Հավանաբար, Դուք դեռ կհաշտվեք, իսկ տհաճ խոսքերը դեռ երկար կհիշվեն: 14. Միշտ ասեք ճշմարտությունը, և ոչ մի բան հիշելու անհրաժեշտություն չեք ունենա: 15. Օրվա սկզբում արեք ամենաբարդ և տհաճ գործերը: Եթե այդպես անեք, ամբողջ օրվա ընթացքում չեք տանջվի «ծանրացած» պարտականությունների զգացումից: 16. Ոչ մեկ և ոչ ոքի ոչ մի բան պարտական չէ: Մոռացեք «պարտավոր» բառը: Այլապես ապրելն իրոք անհամեմատ բարդանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել