Սոնա Շահգելդյանի անձնական կյանքը վերջին ժամանակներում հանրության ուշադրության կենտրոնում է: Երգչուհու ֆեյսբուքյան էջում ցանկացած լուսանկար ասեկոսեների տեղիք է տալիս: Մեր շոու բիզնեսի շատ ներկայացուցիչները երբեմն լուսանկարներ են տեղադրում իրենց ֆեյսբուքյան էջերում` հանրության ուշադրությունը գրավելու և որպես PR գործիք կիրառելու նպատակով, բայց, ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սոնան, ինքը PR-ի կարիք չունի:

Ժամեր առաջ Սոնան փոխեց իր անձնական լուսանկարը: Լուսանկարում երգչուհին Սամվել Ղազարյանի հետ է, ով երգիչ Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսերն է և N-Show ակումբի տնօրենը, որտեղ էլ աշխատում է Սոնան: «Մեզ մոտ կան շատ մարդիկ, ովքեր հենց այդ նպատակով են նկարներ տեղադրում իրենց էջերում, բայց ես դա արել եմ, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ, մենք չենք վախենում»:

ArmStar.am-ի այն հարցին, թե Սամվելն է այն տղամարդը, ով գրավել է Սոնայի սիրտը, երգչուհին պատասխանեց. «Ես ուզում եմ իմ անձնական կյանքը փակ պահել: Երբ լուսանկարը դնում էի, գիտեի, որ շատ լրատվամիջոցներ կհետաքրքրվեն, բայց ասեմ ձեզ, որ ես վախենալու կամ թաքցնելու բան չունեմ: Այո, ես սիրում եմ, ոչ թե սիրահարված եմ, այլ սիրում եմ: Մենք միասին ենք որոշել այդ լուսանկարը տեղադրել»:

Շարունակությունը՝ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել