Հայտնի է, որ Ոստիկանությունը տարեկան տասնյակ միլիոնավոր դրամներ է ծախսում` ոստիկանական ծառայողական մեքենաներին բենզինով ապահովելու համար:
Սակայն, ինչպես երևում է նկարում, այդ գումարները հոսում են անձնական գրպաններ, իսկ փոխարենը այդ ծառայողական մեքենաները լիցքավորվում են գազով, որը մոտավորապես 3 անգամ ավելի էժան է, քան բենզինը:
Ավելացած գումարը, բնականաբար, ոչ թե մնում է պետությանը, այլ թերևս այն ոստիկանին, ով շահագործում է տվյալ մեքենան:


Հ.Գ. Պահանջում ենք խստագույնս պատժել նման անբարեխիղճ ոստիկաններին և լինել առավել հետևողական: Առանց այդ էլ երկրում կոռուպցիոն սկանդալները աճում են սնկի պես:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել