Վերջապես մեր ժողովուրդը կարող է ընկալել, որ եթե այսօր պատերազմ լինի, դա լինելու է ոչ թե ֆիդայական կռիվ, ոչ էլ շատ ու քիչ հայրենասիրության կռիվ, այլ պարզապես տեխնիկայի կռիվ, թե որ կողմը ինչքան հրթիռ, տանկ, ինքնաթիռ ու այլ սպառազինություններ ունի: Բոլոր պատերազմների դեպքում էլ այդպես է, սակայն մինչև տեխնիկական հագեցվածությունը մարդկային ֆակտորը ավելի մեծ դեր էր խաղում, քան տեխնիկայի «դարում», ու սարսափելին այն է, որ մեր «խելոքները» չեն կարողանում ընկալել, որ 100>10-ից, այսինքն` եթե թշնամիդ հարյուր հրթիռ ունի, իսկ դու տասը, ապա նա քեզ կարող է իննսուն անգամ ավելի խոցել, քան դու նրան: Այս պարզ բանը հասկանալուց հետո պետք է կարողանանք Հայաստանը տնտեսապես ամեն կերպ հզորացնել, այլապես պատերազմի ելքը պարզ է, ինչպես երկու անգամ երկու, չնայած «խելոքները» կրկին իրենց թվաբանությունը առաջ կքաշեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել