Facebook սոցցանցի օգտատերերին շփոթեցրել է սողուններ բռնելու մեջ մասնագիտացած ավստրալական ընկերության կողմից արված լուսանկարը, հաղորդում է Daily Mail-ը: Նրանց առաջարկել են լուսանկարում գտնել օձին, ինչը, պարզվել է, հեշտ չէ:

Sunshine Coast Snake Catchers ընկերությունը պարբերաբար ստուգում է օգտատերերի ուշադրությունը՝ հրապարակելով լուսանկարներ տներից, որտեղ օձեր են ներթափանցել: Նոր լուսանկարչական հանելուկը հայտնվել է հուլիսի 19-ին: Լուսանկարում պատկերված է կանաչապատված ամառային պատշգամբ՝ սեղանով և բազմոցով:

Շատ օգտատերեր պնդել են, որ կադրում օձ հայտնաբերելն անհնար է, բայց ոմանք փորձել են գտնել պատասխանը: Պարզվել է՝ նկարում գորգանման պիթոն կա, որը տեղավորվել է բարձերի վերևում:

Ստյու անունով օձեր որսացողը որպես ապացույց տեսանյութ է տեղադրել, որտեղ սողունը այլ ռակուրսից է երևում: Նա նաև խոստովանել է, որ հանելուկը չափազանց բարդ էր, բայց նաև նշել է, որ օձին նկատել ամեն դեպքում հնարավոր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել