Անդրադառնանք վերջին օրերին հայ հասարակությունում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին շատերի համար ցավալի լուրին կամ արձագանքներին. 
1. Նման գործարքի հիմքում (Ադրբեջանի կողմից) ընկած է ավելի շատ քաղաքական, քան ռազմական, տնտեսական շահերը, և ուղղված է այն ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունների խարխլմանը և հայերի մոտ հակառուսական հիստերիայի նոպաներ ի հայտ բերմանը, քան հնաոճ ռուսական ռազմատեխնիկայի` բարձր գներով ձեռք բերելուն: Չէ՞ որ նույն կերպ և գրեթե նույն գներով նա կարող էր ավելի արդիական զենք ձեռք բերեր հրեաներից կամ թուրքերից: Ռուսաստանի համար մեծ հաշվով տնտեսական նշանակություն ունի, քանի որ նա քաջ գիտակցում է, որ Հայաստանը, միևնույն է, այլընտրանք չունի և կհամակերպվի իր քայլերի հետ, ինչպես նա արեց նախորդ անգամ` ռուսական C300 վաճառքի ժամանակ: Եվ մեծ հաշվով` իր համար ի՞նչ տարբերություն, քանի որ մեկ ակնթարթով նա կարող է հայկական կողմին մատակարարել նույնքան զենք, եթե տվյալ դեպքում կարիքը զգա... Միևնույն ժամանակ դա Մաքսային միություն մտնելու Հայաստանին ստիպելու լավագույն զենք է հանդիսանում....
2. Այդ դեպքում` հարց. ինչու՞ հայկական կողմը նույնակերպ, թեկուզ և ոչ ծանր ռազմատեխնիկա, բայց գոնե որոշակի թվաքանակով ձեռք չի բերում հենց նույն Թուրքիայից կամ Իսրայելից... Նույն կերպ նա կարող է լուրջ քաղաքական լարվածության մեծ ալիք ստեղծել թուրք-ադրբեջանական հարաբերություններում... Նման համաձայնություններ առաջին հայացքից, թվում է, թե բարդ է ձեռք բերել, սակայն աշխարհը նեղշուկայական հարաբերությունների ցանցային զարգացման գծով է տեղաշարժվում և նման քայլեր կիրառելը, երևի թե, այդքան էլ դժվար չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել