Օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն գործելու առումով այն գերազանցում է մյուսներին, և որ նվազ կարևոր չէ, միակն է, որ իրոք կարող է պայքարել բակտերիալ ինֆեկցիաների դեմ և ոչ թե պարզապես աջակցել օրգանիզմին։
Մի շարք հակաբիոտիկներ նույնիսկ ավելի թույլ են գործում, քան վիտամին B3-ը։
Բազմաթիվ փորձարկումներն ապացուցել են, որ միացինը կամ ինչպես այլկերպ կոչում են այդ վիտամին B3-ը` նիկոտինաթթուն մաքուր տեսքով 1000 անգամ ուժեղացնում է իմունիտետը։ Արդյունքում օրգանիզմը կարող է դիմակայել այնպիսի վտանգավոր ու անհաղթելի հիվանդության, ինչպիսին ոսկեգույն ստաֆիլակոկն է։
Ավելին, վիտամին B3-ը ընդունակ է կանգնեցնել անգամ ՁԻԱՀ-ի արագ զարգացումը:
Նիացինը մասնակցում է գործնականորեն բոլոր նյութերի փոխանակությանը և կենսաբանորեն կարևոր է օրգանիզմում էներգիայի մշակման համար։ Այն նաև բարելավում է արյան շրջանառությունը` նպաստելով գլխուղեղը թթվածնով հարստացնելուն։ Դրա համար էլ այնքան օգտակար է հուզական ու հոգեկան խանգարումների բուժման ժամանակ։
Սակայն բոլոր գիտնականները չէ, որ կիսում են այդ տեսակետը` նախընտրելով վիտամին B3-ը թողնել բիոհավելման կարգում։ Թեև նրանք էլ են ընդունում վիտամինի զորությունը։
B3 վիտամին ամենից շատ կա մսի ու լյարդի, ինչպես նաև կաղամբի, վարունգի և կանաչ սալաթի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել