Երևանի նախկին փոխոստիկանապետ

Կարդացի 26.06.13թ. «Հայոց աշխարհ» օրաթերթի հենց առաջին էջում գրված «Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ» և «Մի անհանգստացեք» հոդվածները: 
Ողղակի մեկ փոքրիկ դիտարկում ռազմավարական դաշնակից պետության շարքային քաղաքացու կողմից… 
Եթե Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ, ու մենք անհանգստանալու բան չունենք, ապա բարեկամական խորհուրդ նաև Ռուսաստանին, Ռուսաստանի իշխանություններին: Երբ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները զինվում են, նոր զինատեսակներ են արտադրում, տեղակայում իրենց ռուսաստանամերձ բազաներում, երկրներում կամ աշխարհի «թեժ» կետերում, ապա խորհուրդ եմ տալիս չհուզվել, չանհանգստանալ… ինչ նորմալ է, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները զինատեսակներ տեղադրելիս, տեղակայելիս, վաճառելիս պահպանում են միջազգային բոլոր պահանջներն ու պարտավորությունները, ինչպես նաև իրենց երկրների օրենքներն ու բնականաբար նաև շահերը… Այդ առումով դուք որևէ անհանգստություն չպետք է ունենաք, զանազան հանդիպումներում մի քննարկեք, մի բարձրաձայնեք. ամեն ինչ նորմալ է: Դուք ունեք բավարար ուժեր և միջոցներ` ձեր սահմանների անվտանգությունն ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել