Հարգելի Տարոն Մարգարյան,
Սեբաստիա 12 շենքի դիմաց իրականացվում է ասֆալտապատման գործընթաց, բանվորների տեղեկացմամբ` ճանապարհի միայն կեսն է ասֆալտապատվելու, մոտ 20 մետր, իսկ ասֆալտապատումը այնպես է արվում, որ մեկ սեփական տուն և մեկ ավտոտնակ անձրևների ժամանակ հայտնվելու են դժվար իրավիճակում: Արդեն երկու օր է` փորձում ենք կապ հաստատել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գարիկ Գրիգորյանի հետ, բայց նա անհասանելի մարդ է: Խնդրում ենք, այդ փոքր հատվածն էլ վերցնել ուշադրության կենտրոնում, խոսքը գնում է ևս 20 մետրի մասին, թե չէ հետագայում ավելի շատ ծախս է արվելու իրավիճակը փրկելու համար: 
Հարգանքով՝ Աստղիկ Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել